ՀՀ կառավարության աշխատակազմում կադրային մի շարք փոփոխություններ են եղել:
ՀՀ վարչապետի որոշմամբ, Վարազդատ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: Վարչապետի օգնականի պաշտոնից ազատվել են Արեն Մկրտչյանը, Արփինե Դավոյանը:
Մեկ այլ որոշմամբ, ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատվել են Արտակ Մանուկյանը, Նիկոլայ Բաղդասարյանը:
Սարգիս Խանդանյանն էլ ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: