Հիշո՞ւմ եք` ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ավագ օգնական ուներ` ի դեմս իրավաբան Արամ Վարդևանյանի: Երբեմնի իշխանության նախկին ներկայացուցիչն այլևս միտինգավոր է, համենայնդեպս, ArmLur.am-ի թղթակիցը ֆիքսել է, որ նա այսօր ներկա է եղել Կառավարության շենքի առջև իրականացվող բողոքի ակցիային:
Նշենք, որ ակցիան կազմակերպվել է 23 տարի առաջ սպանված Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող Իոսիֆ Աղաջանովի հարազատների կողմից:
Բացի հարազատներից, ընկերներից, ծանոթներից ակցիային մասնակցում են բազմաթիվ իրավապաշտպաններ, փաստաբաններ, դասախոսներ, որոնց մեջ է նաև Արամ Վարդևանյանը:
«Մենք դեմ ենք հրեշի ազատմանը», «Մենք դեմ ենք այս հարցում հեղափոխության կարգախոսների շահարկմանը»,- վանկարկում են ցուցարարները:
Ի դեպ, փաստաբան Վարդևանյանը չի ծառայել բանակում: