Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պուտինը մասնավորապես նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի լավ ավանդույթների վրա, և երկրները զգալի փորձ են հավաքել տարբեր բնագավառներում արդյունավետ համագործակցության համար:
«Հուսով եմ, որ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն ռուս-հայկական դաշնակցային համագործակցության հետագա ամրապնդմանը, նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խթանմանը, ինչը, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին»,- ասված է Ռուսաստանի նախագահի շնորհավորական ուղերձում: