
Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր նաև մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: Սակայն քննարկումը տեղի կունենա վաղը: Նշենք, որ 9 հանձնաժողովի փոխարեն նոր ԱԺ-ն կունենա 11 հանձնաժողով: Դրանցիվ ութը բաժին կհասնի «Իմ քայլ»-ին, երկուսը` ԲՀԿ-ին, մեկը` «Լուսավոր Հայաստանին»-ին: Վերջինիս բաժին կհասնի ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովը, ԲՀԿ-ին էլ նոր ստեղծվելիք ԵԱՏՄ հարցերով հանձնաժողովը և մարդու իրավունքների առանձնացված հանձնաժողովը: Վերջինիս նախագահը կլինի Նաիրա Զոհրաբյանը, իսկ ԵԱՏՄ հարցերով հանձնաժողովը` Միքայել Մելքումյանը: