
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Մերսեդեսից մարդկանց վրա կրակելու դեպքից: Այսպես Վաղարշյան փողոցի երրորդ շենքի բնակիչ Արթուրը մի քանի հին, ոչ պիտանի մեքենաներ ունի, որոնք չեն օգտագործվում: Հարևանները բողոքել են, որ այդ տարածքից մեքենաները հանվեն, տարածքը միայն իրեն չի պատկանում: Այս ամենից հետո վիճաբանություն է սկսվել: Արդյունքում Արթուրը, ով իր մոտ այդ պահին գազային ատրճանակ է ունեցել, նրա հայրը և մի քանի այլ ընկերներ դուրս են եկել հարևանների դեմ, միմյանց սկսել հայհոոյել ու կրակել: