«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ պետը մերժել է ցմահ ազատազրկման դատապարտված եւ 23 տարի նստած Արմեն Տեր-Սահակյանի դիմումը՝ վաղաժամկետ ազատման հետ կապված։ Հիմնավորումը՝ «ռիսկայնությունը մեծ է»։ Տեր-Սահակյանի որդին՝ Աբգարը, պատմեց, որ հանձնաժողովը մի անգամ է զրուցել հոր հետ, ամեն ինչ լավ է ընթացել, եւ ինքն ուզում է հասկանալ՝ «ո՞վ է այդ տեր Աստվածը, որ մի քանի րոպեում վճռել է հորս ճակատագիրը»։ Նրա դիմումը մի անգամ էլ է մերժվել՝ պատճառաբանությամբ, թե Տեր-Սահակյանը «սպորտզալ չի իջել»։ Հիմա նա երկրորդ տեղն է գրավել բերդի սպորտային մրցումներում եւ դեկտեմբերին էլ պատվոգիր է ստացել պետից։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: