«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած բուռն սպասումներին` երեկ ԱԺ նիստը տարօրինակ ընթացք ունեցավ. նոր պատգամավորները ցայտնոտի մեջ էին` կաթողիկոսի աղոթքից հետո մեծ մասն անգամ խաչ չհանեց: Իշխող մեծամասնության սենյակների «ժերեբյովկան» ավարտվել էր, սակայն շատերը միջանցքում էին՝ նախկին պատգամավորներն իրենց իրերը չէին տարել:
Իշխող մեծամասնության սենյակների «ժերեբյովկան» ավարտվել էր, սակայն շատերը միջանցքում էին՝ նախկին պատգամավորներն իրենց իրերը չէին տարել:
Առավել ակտիվ էին հանձնաժողովի դեռ չընտրված նախագահները, որոնք ակտիվ ելումուտ էին անում եւ իրենց տիրոջ պես զգում: Ակտիվ էր նաեւ վերահսկողական ծառայության պետի տեղակալը՝ Հայկ Սարգսյանը, ով վերջին օրերին համացանցի «հերոսն» է դարձել։ Հարցին` բա ո՞ւր է Ձեր բաճկոնը, որի վրա Ձեր անունն է գրված եւ «պատգամավոր», ասաց. «Կներեք, որ էսօր բաճկոնս չեմ հագել»:
Ֆրակցիաների դասավորությունը հետեւյալն է. «Իմ քայլը» կզբաղեցնի ՀՀԿ ֆրակցիայի տեղը, այն է` Գալուստ Գրիգորիչի հայտնի սենյակը, դահլիճից ձախ ընկած տարածքը: ԲՀԿ-ն զբաղեցնելու է իր նախկին սենյակները: «Լուսավոր Հայաստանը»՝ նախկին «Ելքի» առաջին հարկի սենյակներն ու ողջ աջ թեւը, իսկ Էդմոն Մարուքյանը կնստի Նիկոլ Փաշինյանի սենյակում: