Ծառուկյանական բացահայտումներ են սպասվում. եթե Մարուքյանը «համը հանի», բաց տեքստով կխոսեն. «Իրատես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես» թերթը գրում է. «Յոթերորդ գումարման խորհրդարանի հենց առաջին նիստի օրը ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց անպատվելու հերթ կրկին չէին տալիս: Այդ բանավեճերն ամեն անգամ «չոքելու» են ԱԺ նիստերի ամբիոնին, քանի որ երկու ուժերն էլ իրար ոչնչացնելու հատուկ սցենար ունեն: Այդ հարցում առաջամարտիկը ԼՀԿ-ն է, որը հստակ թիրախավորել է ԲՀԿ-ին, վերջինս էլ բավական ուշագրավ քայլեր է մշակում՝ կոմպրոմատներ հավաքելով լուսավորականների առաջին դեմքի վերաբերյալ:

Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանն իր թիմակիցներին հայտնել է, որ եթե Մարուքյանը «համը հանի», ինքը բաց տեքստով կխոսի, թե ինչ ձեւով է Գեւորգը համապատասխան փաստաթղթեր չունեցող Մարուքյանին «օգնել» պատգամավոր դառնալու, եւ թե ով է նրա իրական հովանավորը:

Դե ի՞նչ, եթե այս տեմպերով ԼՀԿ-ն շարունակի ընդդիմանալ ԲՀԿ-ին, հեռու չէ նաեւ ծառուկյանականի բացահայտումների օրը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս