Արամ Հարությունյանը անձեռմխելի չէ. ի՞նչ է սպասվում նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը պարզեց, որ երեկվա դրությամբ նախաքննական մարմինը որևէ միջնորդություն չի ներկայացրել արդեն նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին կալանավորելու համար: Չի բացառվում, որ այսօր իրավապահները նրան կալանավորելու որոշում կայացնեն:

ArmLur.am-ը դիմել է Հատուկ քննչական ծառայություն` հասկանալու համար, թե երբ կներկայացվի միջնորդությունը: ՀՔԾ-ից մեզ հայտնեցին, որ մոտ օրերս այս մասին տեղեկատվություն կհայտնեն: Ըստ էության նախաքննական մարմինն այսօր գործողություններ է ծավալում: Արամ Հարությունյանը ՀՔԾ-ի տեսադաշտում է և գտնվում է Հայաստանում: Ասել է թե նա երկրից չի հեռացել:

Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը պատգամավորի մասով պնդել էր՝ 14 մլն ԱՄՆ դոլարի կաշառք է տվել հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար։ 6-րդ գումարման Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստը հենց նրա հարցով էր․Ազգային ժողովի օրակարգում էր նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը, սակայն վերջին քառօրյայում այդպես էլ քվորում չեղավ:




Լրահոս