Այսօր՝ հունվարի 15-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Սպիտակ քաղաքի Թորոսյան փողոցի 42 տնակի բնակիչ՝ 41-ամյա Գարուշ Մարությանն էր։
Մանրամասները` այստեղ: