Հովիկ Աբրահամյանը ստորացրել է իր ղեկավարի պատիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով N զորամասի զինծառայող, 2018 թվականի հունիսի 12-ին` ժամը 09:10-ի սահմաններում, անպարկեշտ ձևով ստորացրել է իր նկատմամբ պետ հանդիսացող Մասիս Բագրատյանի պատիվն ու արժանապատվությունը:

Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորգրությամբ երկրից չհեռանալու մասին: Գործը նախագահող դատավորը 2018-ին հրապարակել է վճիռ, և նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ: Որպես պատիժ նշանակվել է զինվորական ծառայության մեջ սահմանափակում` 6 ամիս ժամկետով` դրամական բավարարման գումարից 10 տոկոս պահումով:




Լրահոս