Չելսին Ռեալին հայտնել է Ազարի տրանսֆերային արժեքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չելսիի» ղեկավարությունը Մադրիդի «Ռեալին» տեղեկացրել է, թե որքան գումարի դիմաց է պատրաստ վաճառել Էդեն Ազարի տրանսֆերը:

The Telegraph-ի հաղորդմամբ՝ լոնդոնյան ակումբը բելգիացի ֆուտբոլիստի ծառայություններից կհրաժարվի նվազագույնը 112 միլիոն եվրոյի դիմաց: Ազարի տրանսֆերային արժեքի վերաբերյալ «Ռեալի» դիրքորոշումը հայտնի չէ:

Էդեն Ազարի՝ «Չելսիի» ղեկավարության հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը: Կողմերը դեռևս համաձայնության չեն եկել նոր պայմանագիր կնքելու հարցում, իսկ Ազարը չի թաքցնում «Ռեալում» խաղալու ցանկությունը:

Հիշեցնենք, որ Ազարը 2012 թվականին է 35 միլիոն եվրոյի դիմաց «Լիլից» տեղափոխվել «Չելսի»: Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 21 հանդիպման, դարձել է 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս