Երբ կքննարկվի կառավարության կառուցվածքի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի առաջին նիստի օրակարգում ընդգրկված 7 հարցից երեկ քննարկվեց եւ քվեարկվեց միայն երկուսը՝ հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման եւ ԱԺ նախագահի ընտրության հարցերը։ Այսօր արդեն կազմակերպվեց ԱԺ փոխնախագահների ընտրության, ապա  քննարկվեց մշտական հանձնաժողովների քանակի և նախագահների հարցերը, սակայն քվարկությունը կկայանա վաղը:

«ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ օրակարգում է նաեւ ՀՀ կառավարության ծրագիրն ու ՀՀ կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծերը։ Սակայն հետաքրքիր է, որ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը դրված չէ շրջանառության մեջ, անգամ պատգամավորներին չի բաժանվել։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը նշեց, որ թեեւ նախագծերը դրված են օրակարգում, սակայն դա չի նշանակում, որ պետք է հենց վաղը քննարկվեն։ Նրա խոսքով` երբ կառավարությունն առաջարկի, այն ժամանակ էլ քննարկում տեղի կունենա։ Իսկ արդեն կառավարության ծրագրի քննարկումը պետք է տեղի ունենա կառավարության կազմավորումից հետո` քսանօրյա ժամկետում։




Լրահոս