
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին թվիթերի իր էջում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Զուրաբիշվիլին թվիթերի իր էջում գրել է.
«Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Իմ լավագույն բարեմաղթանքներն եմ հղում մեր բարեկամ հայ ժողովրդին և մաղթում բարեկեցություն»:
Վրաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին հաջողություն է մաղթել, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն: