
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ոստիկանության պետի նախկին տեղակալ Անուբախ Համբարյանն աշխատանքի է անցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում։ Նա մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ՀԷՑ տնօրեն Կարեն Հարությունյանի խորհրդականն է։ Գեներալ-մայոր Համբարյանը ոստիկանության համակարգում է երկար տարիներ․ 2008-2013 թթ․ ղեկավարել է Լոռու մարզի ոստիկանության վարչությունը, ապա տեղափոխվել Երեւան՝ նշանակվելով փոխոստիկանապետ, եւ պաշտոնից ազատվել է 2018-ի հունիսի 14-ին՝ Վալերի Օսիպյանի կողմից, թեեւ սկզբում հենց Օսիպյանն էր խնդրել, որ մնա եւ աշխատի իր հետ։ Իսկ ՀԷՑ-ում նշանակումը, թերեւս, պայմանավորված է ՀԷՑ-ի սեփականատեր Կարապետյանների հետ վաղեմի մտերմությամբ եւ ընտանիքն ինչ-որ կերպ պահելու պարագայով։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: