Ինչու է դատավորը հրաժարվել քննել Սերժ Սարգսյանի եղբոր գործը. աղմկահարույց գործերը` պատուհաս. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատավորներից մի քանիսը հրաժարվել են քննել աղմկահարույց գործերով անցնող նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելուց հետո կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը:

Նախկինում մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար, իսկ այժմ մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկման գործով երկու դատավոր է փոխվել. Նելլի Բաղդասարյանը եւ Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ են հայտնել, եւ այդ գործը բաժին է հասել Արտուշ Գաբրիելյանին: Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի գործով եւս դատավոր Գագիկ Պողոսյանը հրաժարվել է քննել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պողոսյանը հայտարարել է, թե ինքը չի վախեցել այդ գործը քննելիս: «Օրենսդիրը որոշել է հնարավորություն ընձեռել այդ բարոյականությունը պահպանել ինքնաբացարկների միջոցով»,- ասել է նա:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս