Հունվարի 21-27-ը Ստրասբուրգում կմեկնարկեն Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։ Եվ քանի որ մի քանի օր անց արդեն պետք է Հայաստանից ներկայացուցիչներ մեկնեն, պատվիրակության կազմն ավելի վաղ է կազմվել։
Ըստ այդմ, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար կլինի Ռուբեն Ռուբինյանը, ով նաեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածուն է, Հովհաննես Իգիթյանը, ով նախկինում այդ պատվիրակության ղեկավարն է եղել։ Իշխող ուժից պատվիրակության կազմում կլինեն նաեւ պատգամավորներ Սոս Ավետիսյանը եւ Տաթևիկ Հայրապետյանը, ով ադրբեջանագետ է։
ԲՀԿ-ից հիմնական կազմում կլինի Նաիրա Զոհրաբյանը, փոխարինող անդամ` Միքայել Մելքումյանը։ Իսկ ԼՀԿ-ից ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում կընդգրկվի Էդմոն Մարուքյանը։