Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էր, առկա էր բոլոր վերջույթների կաթված. Սուրբ Աստվածամայր հիվանդանոցը մանրամասնում է երեխայի մահվան դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել.

Կապված մեր վերակենդանացման բաժանմունքում երեկ մահացած երեխայի հետ, ուզում ենք պաշտոնապես հայտնել, որ 6 ամսական երեխան, բնակվող ք.Աշտարակ` 12.01.2019թ. ժամը 21:50 հիվանդության 3-րդ օրն ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Հիվանդությունը սկսվել է ջերմաստիճանի բարձրացումով, կատարալ երևույթներով, այնուհետև առաջացել է խիստ ընդհանուր թուլություն, որի պատճառով ծնողները դիմել են հիվանդանոց: Ընդունվելիս երեխայի վիճակը եղել է ծայրահեղ ծանր, առկա էին բոլոր վերջույթների կաթված, մկանային տոնուսը և ռեֆլեքսները վերջույթներում բացակայում էին: Շնչառության ընկճման պատճառով երեխան անց է կացվել արհեստական շնչառության:

Կատարվել են բազմաթիվ լաբորատոր հետազոտություններ, նյարդաբանի խորհրդատվություն, գլխուղեղի կոմպյուտերային տոմոգրաֆիա, ողնուղեղային պունկցիա: Հայտնաբերվել է գլխուղեղի և ողնուղեղի բորբոքում (էնցեֆալոմիելիտ): Վիրուսոլոգիական հետազոտությունները կատարվել են կենտրոնական CDC լաբորատորիայում, A և B գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել:

Երեխան ստացել է հակաբակտերիալ, հակավիրուսային, սիմպտոմատիկ բուժում, սակայն բուժումը եղել անարդյունավետ և 16.01.2019թ. ժամը 00:30 երեխան մահացել է:




Լրահոս