
Այսօր մամուլի ասուլիսով է հանդես եկել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նա անդրադարձել է վերջին շրջանում շատ քննարկվող հարցերին, այդ թվում ավտոմեքենաների ներկրման հետ կապված հարցերին։ «Հիմա մեր կայքում կա հաշվիչ, և համեմատելու դեպքում, եթե ինվոյսը համապատասխանում է մեքենայի իրական շուկայական գնին, մաքսազերզումը կատարվում է այդ ինվոյսով։ Եթե ոչ, մեր մասնագետները հաշվարկում են և ներկայացնում են իրական մաքսազերծման գինը»,- նշեց նա։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: