
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, ով առաջադրված է որպես տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար շատ աշխատանք և օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ։ Միևնույն ժամանակ նա անդրադարձավ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և գյուղատնտեսության նախարարության հնարավոր միացմանը՝ նշելով, թե ինքը դեմ է նման միացմանը։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: