
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մոհամադ Հոսեյն Բաղերին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին: Ինչպես հաղորդում է Minval.az-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:
«Իրանը համարում է Ղարաբաղն ադրբեջանական տարածք, աջակցում է և այսուհետ ևս կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Թեհրանը անընդունելի է համարում սահմանների բռնի փոփոխությունը և մշտապես Ադրբեջանի կողքին է այս հարցում»,- հայտարարել է նա: