ՖՈՏՈ. Իրանի ԶՈՒ ԳՇ ղեկավարը հայտարարություն չի արել Արցախում սահմանների բռնի փոփոխության անընդունելիության վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին, գրում են, թե իբր Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իրանը համարում է Ղարաբաղն ադրբեջանական տարածք, աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, անընդունելի է համարում սահմանների բռնի փոփոխությունը և մշտապես Ադրբեջանի կողքին է այս հարցում։ Այս տեղեկատվությունը տարածվում է նաև հայկական լրատվամիջոցներում։

Սակայն Ադրբեջանի նախագահի կայքում միայն նշված է (մանրամասն լուսանկարում), որ Իլհամ Ալիևը ընդունել է Իրանի գլխավոր շտաբի պետի ղեկավարած պատվիրակությանը։




Լրահոս