«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ նույն թիմում խաղալու ցանկության մասին:
«Ինձ միշտ դուր է եկել խաղալ լավագույնների հետ: Բնականաբար, կցանկանայի խաղալ Կրիշտիանու Ռոնալդուի հետ, սակայն պետք է խոստովանեմ՝ կարիերաս շարունակելու պատճառներից մեկն այն էր, որ առաջարկ ստացա ՊՍԺ-ից, որտեղ խաղում են Նեյմարը և Մբապեն:
Այս ֆուտբոլիստները, ինչպես նաև Մեսսին և Գրիզմանը, աշխարհում լավագույններն են: ՊՍԺ-ն բարձր նպատակներ է սահմանել, իսկ Նեյմարը և Մբապեն իմ որոշման հարցում առանցքային դերակատարություն են ունեցել»,- Բուֆֆոնի խոսքը մեջբերել է Esporte Interativо-ն:
Հիշեցնենք, որ Ջանլուիջի Բուֆֆոնը 2018 թվականի ամռանն է «1+1» ձևաչափով պայմանագիր կնքել «Պարի Սեն Ժերմենի» հետ: