Հայաստանում դժվարությամբ կարող եք մանդարին գտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ներքին շուկայում այս օրերին դժվարությամբ կարող ենք գտնել մանդարին: Որոշ խանութներում վաճառքի մանդարին չկա, իսկ այն խանութները, որոնք վաճառում են, վաճառում են բարձր գնով՝ 450-500 դրամով: Խոսքը մանր չափի մանդարինի մասին է, որը Ամանորից առաջ բազմաթիվ քաղաքացիներ կարողանում էին Հայաստան ներկրել: Ի դեպ, նկատենք, որ այդ օրերին մանդարինի գինը Հայաստանում կազմում էր 200-250 դրամ: Ստեղծված իրավիճակի պատճառը ԵԱՏՄ կանոնակարգերն են:

Ինչպես հայտնի է, այս հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը` 2 անգամ: Այսինքն` քաղաքացիները կարող են իրենց հետ ունենալ մինչեւ 25 կգ քաշով անձնական օգտագործման ուղեբեռ, որի արժեքը չպետք է գերազանցի 500 եվրոն: Սա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ է պայմանավորված: Տեղեկացնենք, որ այս որոշումից հիմնականում դժգոհում են այն մարդիկ, որոնք մանր բիզնեսով են զբաղվում: Նախկինում եթե մի քանի հոգով կարողանում էին յուրաքանչյուրը 50 կգ ուղեբեռ անցկացնել, ապա հիմա 25 կգ-ի դեպքում դա եկամտաբեր չէ: Որոշ մասնագետների խոսքերով` առայժմ սա ազդեցություն է ունեցել մանդարինի շուկայի վրա:




Լրահոս