Այսօր հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից գյուղացի է վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ժամը 15։00ի սահմաններում հայ֊ադրբեջանական սահմանին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ գյուղի բնակչի կյանքին վտանգ չի սպառնում: Պայթյունի հետևանքով պոկվել է ոտնաթաթը։ Նրան հնարավոր է եղել դեպքի վայրից դուրս բերել միայն համապատասխան ստորաբաժանման միջոցով՝ 18։00ի սահմաններում:

Այժմ գտնվում է Նոյեմբերյանի հոսպիտալում։

ShantNews.am-ի հետ զրույցում հոսպիտալից տեղեկացրին, որ պայթյունի հետևանքով անդամահատվել է վիրավորի ոտնաթաթը, սակայն այլ մանրամասներ հայտնի չեն, քանի որ վիրավորին քիչ առաջ են տեղափոխել հոսպիտալ։




Լրահոս