Հրանտ Մարգարյանին կփոխարինի Արմեն Ռուստամյանը․ զարգացումներ ՀՅԴ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում մեկնարկել է ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովը, այն կընթանա մինչեւ հունվարի 24-ը: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ եւ կուսակցության փաստացի ղեկավար Հրանտ Մարգարյանը Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ չի առաջադրի իր թեկնածությունը: Առաջին հայացքից տպավորություն է, թե ՀՅԴ-ում արվում է սերնդափոխության ճանապարհին առաջին քայլը: Մանավանդ, որ կուսակցության ներսում նրանից դժգոհություններ ունեին: Ըստ մեր հավաստի աղբյուրների` այս պաշտոնի համար իր թեկնածությունը կառաջադրի Արմեն Ռուստամյանը:

Ըստ մեր տեղեկությունների` որոշ ժամանակ առաջ Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնին հավակնել են կուսակցության Արեւմտյան կոմիտեի ներկայացուցիչները: Բայց ՀՅԴ հայաստանյան թեւի համար, ըստ էության, սա անթույլատրելի է դիտվել, որովհետեւ ՀՅԴ-ն չի կարողանա հանդուրժել կուսակցություն ներխուժող պրոարեւմտյան տրամադրությունները:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս