«Իմ քայլի» պատգամավորներին հրահանգել են լուռ մնալ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ պատգամավորներին հստակ հրահանգվել է ամեն գնով զերծ մնալ հրապարակային վիրավորանքներին արձագանքելուց։ Այլ կերպ ասած` նրանց հստակ ասվել է, որ որեւէ կերպ՝ լինի հարցազրույցի, հայտարարության, սոցիալական ցանցերում գրառման տեսքով, միեւնույն է, պետք է պահպանել սառնասրտություն ու չպետք է արձագանքել իրենց հասցեին հնչած վիրավորանքներին:

Այս հրահանգն իջեցվել է իշխանության ներկայացուցիչներից մի քանիսի հետ կապված պատմություններից հետո։ Տեղեկությունը ճշտելու նպատակով զրուցեցինք ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանի հետ, սակայն նա փոխանցեց, թե նման հրահանգի մասին ինքը տեղյակ չէ։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս