Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը սոցցանցի իր էջում գրում է.
«Հարգելի քաղաքացիներ,
Երեկ ‹‹ Armcomedy ›› հումորային կայքում «Հրազդանում կարգելվի կարճ շրջազգեստ կրել» վերնագրով նյութ է հրապարակվել, որն ի զարմանս ինձ լայն տարածում է գտել և լուրջ է ընկալվել հասարակության մի որոշ հատվածում:
Հարգելիներս ArmComedy-ն լրատվական կայք չէ, այլ միմիայն երկու մարդկանց երգիծական երևակայության արդյունք, ինչպես նշված է իրենց իսկ կայքում: Ուստի ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նյութն իրականությանը չի համապատասխանում և ամբողջությամբ հորինվածք է»: