![](https://armlur.am/wp-content/uploads/2019/01/46466436_589139378213153_2356637800489839419_n.jpg)
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված ավտոմեքենաները հետ վերցնել և ամրացնել ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը և ՀՀ Արագածոտնի մարզպետարանին:
Նախագծից տեղեկանում ենք, որ խոսքը 2006 թվականի եւ 2012 թվականի արտադրության Տոյոտա մակնիշի ավտոմեքենաների մասին է։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության և Արագածոտնի մարզպետարանի բնականոն աշխատանքային ռեժիմն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմից հետ վերցնել և ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը և Արագածոտնի մարզպետարանին ամրացնել 1-ական ավտոմեքենա: