
Շիրակի մարզում բուք է: Միջպետական ճանապարհահատվածները գրեթե անանցանելի են, պատճառը ոչ թե փակ ճանապարհներն են, այլ թույլ տեսանելիությունը: Ճանապարհային ոստիկանները միջմարզային ճանապարհներին վաղ առավոտից արտակարգ ռեժիմով են աշխատում: Հատուկ հսկողություն է սահմանված մի քանի ավտոճանապարհների նկատմամբ: Նպատակն է՝ զգուշացնել վարոդներին ճանապարհների դժվարանցանելիության մասին:
Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը մաքրված է, բայց ցածր տեսանելիության պատճառով ճանապարհներին ավտոմեքենաներ են արգելափակվել: Ճանապարհների մաքրման աշխատանքները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում ավտոմեքենաները գիշերն էլ կաշխատեն: Բայց ձնաբուքն իր գործն անում է . մաքրման աշխատանքներից ընդամենը ժամեր անց ճանապարհները հայտնվում են փակման վտանգի առաջ: