ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը, որ տարեվերջին կալանքից ազատվեց, սկսել է ակտիվ կերպով դատական հայցեր ներայացնել լրատվամիջոցների դեմ` իր պատվի ու արժանապատվության հետ կապված: Ավելին` նախկին պատգամավորը լրատվամիջոցից գումար է պահանջել:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2019 թվականի հունվարի 15-ին Մանվել Գրիգորյանը հայց է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Maxinfo.am լրատվական կայքի` պահանջելով պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման համար իրեն փոխհատուցել 3 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել լրատվական կայքի ղեկավարության հետ, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն: