Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը գրառում է կատարել.
Վերջին երեք ամսվա ընթացքում արդեն 3-րդ դեպքն է, երբ ակնհայտ սուտ տեղեկատվություն են տարածում ոմանք. անվանական և փաստարկված խոսելու եմ ավելի ուշ…
Շնորհակալ եմ Պետական վերահսկողական ծառայությանը՝ հերթական դեպքը օպերատիվ հերքելու համար:
Կոչ եմ անում ոմանց զսպել ոգևորությունը և աչալուրջ լինել:
Տեղեկացնում եմ նաև, որ պաշտոնապես դիմելու եմ Պետական վերահսկողության ծառայության ղեկավարին, խնդրելով պարզել ապատեղեկատվություն տարածողներին: Ինչպես նաև, հաշվի առնելով տարածված սուտը, առաջարկելու եմ նաև հնարավորության դեպքում, մինչև ստուգման ավարտը, պաշտոնապես հրապարակել այս մասով ուսումնասիրության արդյունքները: