Խիստ հսկողություն կառավարությունում. ինչն է պատճառը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունում բավական խստացվել է անվտանգությունը: Պատճառը 2018 թվականի հոկտեմբերի 27-ի միջադեպն էր: Ինչպես հայտնի է, մի ազատամարտիկ, ինչպես հետագայում պարզվեց, իր վրա ուշադրություն սեւեռելու եւ աշխատանք խնդրելու նպատակով նռնակով զինված փորձել էր մտնել ՀՀ կառավարության շենք: Սակայն ԱԱԾ աշխատակիցներին հաջողվել էր կանխել նրա գործողությունները:

Այս դեպքից հետո Կառավարության շենքում անվտանգությունը ավելի են խստացրել: Մասնավորապես, երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ մեր թղթակիցը նկատել է, որ ԱԱԾ աշխատակիցները ամեն ելումուտից հետո ներսից փակում են Կառավարության շենքի դուռը, մինչդեռ նախկինում այդպես չի եղել. նրանք միայն զինված հսկել են մուտքը: Անհրաժեշտության դեպքում, երբ քաղաքացին մոտենում է դռանը, անվտանգության աշխատակիցները հետաքրքրվում են, թե ինչ նպատակով եւ ում մոտ է նա եկել, ապա նոր որոշում՝ բացեն, թե ոչ: Նպատակն այն է, որ այլ մարդիկ չկարողանան այդպես հեշտ մուտք գործել շենք:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս