«Սուպերնախարարության» նորամուտը Արայիկ Հարությունյանը դրսում է անցկացնում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպես իր առաջին պաշտոնամուտը, այնպես էլ սպասվող «սուպերնախարարության» նորամուտը ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն անցկացնում է դրսում:

Այս օրերին, երբ ձեւավորվում է հայոց նոր կառավարությունը, գրվում է նոր ծրագիրը, Արայիկ Հարությունյանը մեկնել է ԱՄՆ` Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում մասնակցելու ամերիկահայ ճարտարապետների ու գիտնականների համագումարին: Սուպերնախարարի սուպերգործուղումը կտեւի 11 օր, ԱՄՆ-ից նա գործուղման կմեկնի նաեւ Մեծ Բրիտանիա: Հիշեցնենք` մայիսին նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը, որը մետրոյով էր գործի գնում, հայտարարել էր` գործուղումները պետք է կրճատել, «գործուղումն էքսկուրսիա չէ»:

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս