Խորհրդարանում դեռեւս ակտիվորեն ընթանում են տեղափոխման աշխատանքները։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները նոր մասնաշենքից տեղափոխվելու են հին մասնաշենք, եւ երեկ ամբողջ օրվա ընթացքում այդ խմբակցության պատգամավորները զբաղված էին իրենց աշխատասենյակների գույքը մի տեղից մյուսը տեղափոխելով։
Աշխատասենյակների խնդիր առկա է բոլոր խմբակցությունների մոտ։ Ընդ որում, «Իմ քայլը» խմբակցության ներսում դեռ կան պատգամավորներ, որոնց աշխատասենյակի հարցը դեռ չի լուծվել, իսկ շատերն էլ չնայած աշխատասենյակ ունեն, սակայն չունեն ոչ մի գույք, եւ նստում են դատարկ աշխատասենյակներում, մինչեւ նրանց նաեւ գույք կհատկացնեն։