ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 17-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում հայտնաբերվել է 44-ամյա Սամվել Հ.-ն, որը 2018 թ. մայիսի 31-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329 հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքով:
Սամվել Հ.-ն գտնվում էր ստացիոնար բուժման մեջ և, ըստ բժշկի տեղեկանքի, ենթակա չէ տեղափոխման:
Ձերբակալություն Երևանի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ