ՖՈՏՈ. Ամենաշատ և ամենաքիչ կողմ ձայն ստացած հանձնաժողովների նախագահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

7-րդ գումարման Ազգային ժողովի 11 մշտական հանձնախմբի նախագահների ընտրության արդյունքներն ամփոփվեցին: Քվեարկությանը 132 պատգամավորներից մասնակցել էր 129-ը:

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Նարեկ Զեյնալյան. կողմ  112,  դեմ՝ 16 պատգամավոր, անվավեր էր ճանաչվել 1 քվեաթերթիկ

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը. 117 կողմ, 12 դեմ ձայներ

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Մխիթար Հայրապետյանը. 116 կողմ, 11 դեմ ձայներ

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյան. 108 կողմ, դեմ՝ 17 պատգամավոր

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ 127 կողմ, դեմ 2 ձայներ

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Անդրանիկ Քոչարյանը՝ 122 կողմ, 4 դեմ ձայներ:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ 1 անվավեր, 122 կողմ, 6 դեմ ձայներ

Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ  Միքայել Մելքումյան. 122 կողմ, 6 դեմ ձայներով:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյան. 127 կողմ, 2 դեմ ձայներ

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Բաբկեն Թունյան՝ 123 կողմ, 6 դեմ ձայներ:

Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի  առաջադրված Մանե Թանդիլյան՝ 116 կողմ, դեմ՝ 10:




Լրահոս