ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ-ն ի՞նչ պետք է անի, դա Աստծու տված պարգև է. Դավիթ Մանուկյանը` նախագահի ելույթի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի օրը ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը, անդրադառնալով օրենսդիրի գործունեությանը, ասաց. «Պետք է ձգտել աշխարհին պարգեւել Նոբելյան մրցանակակիրներ, նոր թումանյաններ եւ կոմիտասներ, նոր արշիլ գորկիներ, համբարձումյաններ, խաչատրյաններ, նոր գյուլբենկյաններ եւ քրքորյաններ: Դուք իշխանություն եք՝ օրենսդիր իշխանություն: Բայց ձեր գործը այլեւս միայն օրենք ստեղծելը չէ, այլ նաեւ դրանց կենսագործման վերահսկողությունը»,- ասել է նա:

«Ժողովուրդ» օրաթերթը նորընտիր պատգամավորների հետ զրույցում փորձեց պարզել, թե ով ինչպես է հասկացել նախագահի ուղերձը:

Դավիթ Մանուկյան` ԲՀԿ-ից

-Պարո՛ն Մանուկյան, նախագահ Արմեն Սարգսյանը, խոսելով նորընտիր օրենսդիր մարմնի մասին, նշեց, որ պետք է ձգտել աշխարհին պարգեւել նոբելյան մրցանակակիրներ, նոր թումանյաններ, նոր կոմիտասներ, նոր արշիլ գորկիներ, համբարձումյաններ, խաչատրյաններ, նոր գյուլբենկյաններ եւ քրքորյաններ։ Օրենսդիրում սա ինչպե՞ս եք պատկերացնում։

-Շատ ողջունելի ա նախագահի ասածը։

-Ինչպե՞ս եք պատկերացնում իրագործումը։ Ի՞նչ պիտի անեք այս մասով։

-Ե՞ս պիտի անեմ։

-Այո՛։ Օրենսդիրին է չէ՞ ուղղված։

-Ո՛չ։ Դա ուղղված է համայն հայությանը, որ, տա Աստված, ապագայում լինեն նաեւ Նոբելյան մրցանակակիրներ։

-Այսինքն` ԱԺ-ն այս մասով բան չունի՞ անելու։

-Բայց ԱԺ-ն ի՞նչ պետք է անի, որ մենք Նոբելյան մրցանակակիրներ ունենանք։ Դա Աստծու տված բարիք ա, որ ես ցանկանում եմ եւ խնդրում եմ Աստծուն` տա մեր ժողովրդին, որ մեր ժողովուրդը նման նվաճումներ ունենա։

-Նախագահն ասաց, որ ձեր գործը միայն օրենքներ ստեղծելը չէ, այլ նաեւ վերահսկելը, որ դրանք իրականություն դառնան։ Ինչպե՞ս եք վերահսկելու։

-Իհարկե։ Դա մեր ամենօրյա աշխատանքն է, մեր հանձնաժողովների աշխատանքն է, որպեսզի իրականացնենք պառլամենտական վերահսկողություն։

-Ավելի շատ պատկերացնում եք, որ պիտի ելույթներ ունենա՞ք այդ մասին, թե՞ կոնկրետ մարդկանց վրա ազդեք վերահսկողությամբ։

-ԱԺ-ն օժտած է լայն վերահսկողական ֆունկցիայով բոլոր պետական գերատեսչությունների նկատմամբ։ Մենք ունենք լայն լիազորություններ։

Zրուցեց Լուսինե Մինասյանը




Լրահոս