Գլխավոր մասնագետը` մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի Աբովյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր կին մասնագետը հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մանուշակ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակչուհի Սուսաննա Խաչատրյանի օգտին գործողություններ կատարելու` նրան նպաստի համակարգում հաշվառելու եւ այն տրամադրելու դիմաց վերջինիցս ապօրինի վարձատրություն ստանալու համար:

2012թ-ի հուլիս-օգոստոս ամսից մինչեւ 2018թ-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում նա անձամբ մաս-մաս ստացել է ընդհանուրը` 423 հազար դրամ գումար: Ասել է թե` Սուսաննա Խաչատրյանին 2012թ-ի մայիս ամսից մինչեւ 2018թ-ի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում դարձրել է նպաստառու եւ նպաստ է տրամադրել:




Լրահոս