Ի՞նչ է սպասվում Ֆրանկլին Սաշիկի Գոնսալեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցով Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինները դեռեւս չեն արձագանքել հայաստանյան իրենց գործընկերներին: Այս տարվա հունվարի 4-ին հայտնի դարձավ` Գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել է Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին:

Նշենք, որ, ըստ ՀՀ Գլխավոր դատախազության, Սարգսյանի արտահանձնման ժամկետը լրանում է հունվարի կեսին, այսինքն՝ այսօր: Հանձնման մասին Եվրոպական կոնվենցիայի համաձայն` այլ երկրի պահանջով ձերբակալված անձը նախնական կալանքի տակ կարող է մնալ առավելագույնը 40 օր, եւ եթե այս դեպքում Հայաստանը արտահանձնման դիմում չներկայացնի, Պրահայի իշխանությունները կարող են նրան ազատ արձակել:

Հիշեցնենք, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է 2018թ. դեկտեմբերի 6-ին Պրահայում: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր` Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:




Լրահոս