
Ասում են՝ Նոր Հայաստանում իրավիճակ է փոխվել: Սակայն նույնիսկ նորընտիր եւ լրիվ այլ արժեքներ կրող ԱԺ-ն չկարողացավ փոխել ԲՀԿ-ական պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերմունքը լրագրողների նկատմամբ: Նա հարցազրույց չի տալիս` ամեն հարցում մեղադրելով լրագրողներին: Ներկայացնում ենք պարոն Ղուկասյանի հետ զրույցն առանց խմբագրման.
-Պարո՛ն Ղուկասյան, խուսափո՞ւմ եք լրագրողներից:
-Չեմ ուզում հարցազրույց տալ:
-Ինչո՞ւ:
-Մախսուզ (դիտավորյալ`խմբ.): Որովհետեւ ինչքան ձեզնից հեռու, այնքան Աստծուն մոտ: