Լավ լուր խախտումներ իրականացրած վարորդների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պատրաստվում է համաներել թվով 3 հազար 623 վարչական ակտ:

Այսինքն` առանց համապատասխան լիցենզիայի մարդատար-տաքսի ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար վարչական իրավախախտում կատարած անձինք կազատվեն տրանսպորտային տեսչության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում վարչական ակտերով նախատեսված տուգանքներից, ինչպես նաեւ կազատվեն կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

Մեզ հայտնի դարձավ, որ 2016-2018 թվականներին կայացվել են թվով 5 հազար 78 վարչական ակտեր, որից վճարվել են 2 հազար 455-ը: Իսկ թվով 3 հազար 623 վարչական ակտերի մասով վարչական հասցեատերերի կողմից վճարումներ չեն կատարվել` պայմանավորված սոցիալ-տնտեսական ծանր պայմաններով:




Լրահոս