Մարմնավաճառության նախականխման նպատակով, ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է անցկացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում։
Հունվարի լույս 18-ի գիշերը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա բաժինների աշխատակիցները, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողների հետ իրականացրած միջոցառման ընթացքում հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց։
Միջոցառման խնդիրն է՝ արգելել մարմնավաճառներին հավաքատեղիներ ստեղծել։ Այդ վայրերում նրանք ու այցելուները աղմկում են, հայհոյում, վիճում՝ խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք են դրսևորում և անհարմարություններ պատճառում հարակից շենքերի բնակիչներին։
Այս ուղղությամբ ոստիկանության աշխատանքները շարունակական են։