![](https://armlur.am/wp-content/uploads/2019/01/c2a609eace3689d24b92518347f4a558370a2b20.jpeg)
Ստորև ներկայացնում ենք ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի հայտարարությունը՝ հունվարի16-ին Փարիզում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպման մասին։
Գլխավոր քարտուղարը ողջունում է հունվարի 16-ին Փարիզում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։
Գլխավոր քարտուղարը կարևորում է կողմերի շարունակական հանձնառությունը գտնելու բանակցային և խաղաղ լուծում Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության համար և հատկապես ողջունում է նախարարների համաձայնությունը՝ բնակչությանը խաղաղության պատրաստելու ուղղված կոնկրետ միջոցառումների ձեռնարկումը։
Գլխավոր քարտուղարը վերահաստատում է Միավորված ազգերի կազմակերպության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր միջնորդական ջանքերին:
Ստեֆան Դյուժարիկ, Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ