
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է պաշտպանական խմբի ներկայացրած՝ ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշման հրապարակումից կարճ ժամանակ անց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում է կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: