Ինչպես ազատվել բշտիկներից, մուգ բծերից, բորբոքումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Budetezdorovy.ru-ն դիմակ է առաջարկում, որն օգնում է ազատվել մաշկի հետ կապված մի շարք խնդիրներից, ինչպիսիք են բորբոքումը, աչքերի տակ մուգ պարկերի առաջացումը, բշտիկները, կնճիռները։

Դիմակի պատրաստման և օգտագործման եղանակը շատ պարզ է. հիմնական բաղադրիչը քրքումն է։

Բաղադրիչներ

3-4 ճաշի գդալ կաթ
1 ճաշի գդալ նշի յուղ
1 թեյի գդալ քրքում
2 ճաշի գդալ ալյուր։

Պատրաստման և օգտագործման եղանակը

Խառնեք բոլոր բաղադրիչները։ Ստացեք միասեռ զանգված, որը պետք է ոչ շատ խիտ, ոչ էլ ջրալի լինի։

Հարկավոր է շատ զգույշ լինել դիմակը քսելու ընթացքում։ Այն պետք է դեմքին թողնել մոտավորապես 20 րոպե։

Լվացեք դեմքը։ Այն կարող է կարմրել, բայց անհանգստանալու կարիք չկա։ Կարող եք մաքրող միջոց օգտագործել։

Դիմակն օգտագործեք շաբաթվա ընթացքում 1 անգամ։




Լրահոս