«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի կմեկնարկի Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում է նաեւ դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների դիտարկման հարցը։ Հայաստանի ԱԺ՝ ԵԽԽՎ նոր ձեւավորված պատվիրակությունը կիրակի կմեկնի Ստրասբուրգ՝ հանձնելու առաջին քննությունը։ Երեկվա դրությամբ միջազգային պատվիրակություններից միայն այս մեկն էր ձեւավորվել։
Պատվիրակությունը կղեկավարի ԱԳ նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված են Հովհաննես Իգիթյանը, «Իմ քայլից» եւս 2 պատգամավոր՝ Տաթեւիկ Հայրապետյանը՝ ադրբեջանագետ, եւ Սոս Ավետիսյանը, որը լեզուների իմացության համար է ընդգրկվել։ ԲՀԿ-ից հիմնական կազմում ներկայացված է Նաիրա Զոհրաբյանը, փոխարինող՝ Միքայել Մելքումյանը, «Լուսավոր Հայաստանից»՝ Էդմոն Մարուքյանը։
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: