«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ նորաթուխ փոխխոսնակ Լենա Նազարյանը լրագրողներին ասել է, որ հեռախոսով տեսագրվող հարցազրույցներ չի տալու։ Առհասարակ, կին պատգամավորները «կապրիզներ» ունեն․ «Ինձ կողքից մի նկարի, գեշ եմ դուրս գալիս», «սիրուն նկար կդնես, լա՞վ»։ Փորձը ցույց է տալիս, որ նրանց երբեմն կարելի է ընդառաջել, բայց «երես տալ»՝ ոչ, մեկ էլ ու անցնում են ուլտիմատումների՝ «հեռախոսով նկարած հարցազրույց չեմ տալիս», «ընդդիմադիր լրագրողների հարցերին չեմ պատասխանում», «հարցերը պետք է լինեն ոչ քննադատական»։
Տիկին Նազարյանը մոռացել է, որ ընդամենը ամիսներ առաջ պատրաստ էր հարցազրույց տալ անգամ սովետական «Յուպիտեր» մագնիտոֆոնով։ Հիմա արդեն հպարտ է եւ ԱԺ փոխնախագահ։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: