1 տոննա ցորենի գինը բարձրացել է մոտ 46 տոկոսով. որքան կարժենա հացը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները պատրաստվում են վերանայել հացի վաճառքի գները: Պատճառը միջազգային շուկայում ալյուրի թանկացումն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել ալյուրի շուկայում եւ պարզել, որ ընկերությունները անցած տարվա սեպտեմբերին 1 տոննա ցորենի ձեռքբերման համար վճարել են միջինը 9 հազար 500 ռուբլի (առանց տեղափոխման ծախսերի), իսկ դեկտեմբերին` մինչեւ 13 հազար 900 ռուբլի (առանց տեղափոխման ծախսերի):

Այսինքն` 1 տոննա ցորենի գինը բարձրացել է մոտ 46 տոկոսով: Բնականաբար, սա իր բացասական հետեւանքները կունենա հացի եւ ալյուրից պատրաստվող մյուս արտադրատեսակների վրա: ՈՒ նկատենք, որ այս իրավիճակը կարող էր եւ չլինել, եթե նախկին իշխանությունները բավարար ուշադրություն դարձնեին գյուղատնտեսության ոլորտին, եթե ՀՀ-ում վերջին տարիներին չնվազեր ցորենի արտադրությունը: Նշենք, որ ՀՀ-ում ցորենի արտադրության ինքնաբավության մակարդակը ցածր է՝ 40 տոկոսից էլ քիչ է:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս