Երեւանում բնակարանի վարձի փոխհատուցում ստանալու համար դիմելու է նաեւ Շիրակի նախկին մարզպետ, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց. «Բնակաբար պիտի դիմեմ. Երեւանում տուն եմ վարձելու»:
Թեեւ պատգամավորն օգտվում է օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքից, բայց նկատենք՝ պետությունից բնակարանի վարձի փոխհատուցում է խնդրում մի պատգամավոր, որը բավական մեծ ունեցվածք ունի, այն էլ՝ անշարժ գույք տեսքով: Սարուխանյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, վեց հողատարածք, մեկ VAUXHALL ASTRA մակնիշի մեքենա եւ 1.5 մլն դրամ: